Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բացարձակ պաթոսի ու բացարձակ պարտվողականության մենամարտում զոհաբերվում է ճշմարտությունը

Բացարձակ պաթոսի ու բացարձակ պարտվողականության մենամարտում զոհաբերվում է ճշմարտությունը
05.01.2025 | 14:22

Մոտ մեկուկես տարի է անցել Ղարաբաղի կորստից, 4 տարուց ավելի`2020-ի պարտությունից, սակայն առ այսօր որևէ լուրջ ու խորը մասնագիտական վերլուծություն չկա, թե ինչու ու ինչպես եղավ, որ վերջաբանն այսպես տխուր եղավ` ամենավատթար սցենարով:

Փոխարենը մի կողմի մեծ մասը թրքահաճո կերպով Ղարաբաղը ադրբեջանական է անվանում, մյուս մասի մեծ մասն էլ ինքնամոռաց գրում է «հաջորդ տարի Երուսաղեմում» հրեական կարգախոսի տեղայնացված՝ «հաջորդ տարի Շուշիում» տարբերակը, ու ամեն տարվա հետ ավելի է հեռանում այդ հեռանկարը:

Բացարձակ պաթոսի ու բացարձակ պարտվողականության այս տխմար մենամարտում էլ զոհաբերվում է ճշմարտությունը:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ